Վաշինգտոնը միշտ կարող է դիմել Հայոց ցեղասպանության ճանաչման սցենարին

Վաշինգտոնը միշտ կարող է դիմել Հայոց ցեղասպանության ճանաչման սցենարին

PanARMENIAN.Net - Նեոօսմանիզմի քաղաքականությունը սխալ մեկնարկ է Թուրքիայի համար: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա վստահություն է հայտնել, որ եթե Թուրքիան թիկունքով շրջվի դեպի Արևմուտք և դեմքով դառնա դեպի Արևելք, ապա արևմտյան երկրները մահակի քաղաքականություն կկիրառեն Անկարայի հանդեպ: «Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից մի սցենար է, որին Վաշինգտոնը կարող է դիմել ցանկացած պահի: Այդ սցենարի կիրառումը կախված է նրանից, թե որքան կսրվեն ամերիկա-թուրքական հարաբերությունները»,-ասել է Հայկ Դեմոյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---