Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք եկեղեցական արարողությունը Թուրքիայի հերթական շոուն է

Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք եկեղեցական արարողությունը Թուրքիայի հերթական շոուն է

PanARMENIAN.Net - Եկեղեցական արարողությունը, որը կայանալու է սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, Թուրքիայի հերթական շոուն է: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Նա հավելեց, որ թուրքական իշխանությունները, որ մինչ օրս խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին, շարունակում են խախտել 1923թ. Լոզանի պայմանագրի դրույթները:

«X դարի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցին վերածվել է մզկիթի: Ես կգերադասեի, որ Սուրբ Խաչում արարողություն արտոնելու փոխարեն, թուրքական իշխանությունները վերանորոգեին այդ եկեղեցին»,-ասել է Դեմոյանը: Նա նշեց, որ ճիշտ կլինի հայկական կողմից պաշտոնական պատվիրակություն չգործուղել Սուրբ Խաչ եկեղեցու արարողությանը մասնակցելու նպատակով:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---