Ֆրենսիս Ռիկարդոնե. «Մեր նպատակը պատմության բաց ու լիարժեք ճանաչման հասնելն է»21 հուլիսի 2010 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ, որի ընթացքում սենատորները վերանայել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը: PanARMENIAN.Net ին ուղարկած Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի (ANCA) հաղորդագրության մեջ ասվում է, որ թեկնածուին սենատորների տված հարցերը հիմնականում վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, Կիպրոսի հիմնախնդրին և Թուրքիայում կրոնական ազատություններին: Ռիկարդոնեն սենատորների առաջ ելույթ ունենալով, կրկնել է ԱՄՆ վարչակազմի մշտապես օգտագործվող շաբլոնային ձևակերպումը` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից խուսափելու համար: «Տարածաշրջանային ինտեգրացմանն աջակցելը առաջնային խնդիր է ԱՄՆ համար: Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը կնպաստի Կովկասում կայունության ամրապնդմանը և տարածաշրջանի ծաղկմանը: Մենք բարձր գնահատեցինք Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Մ. Նահանգները Թուրքիային կոչ է անում վավերացնել արձանագրությունները: Մենք աջակցում են թուրքերի և հայերի միջև փոխըմբռնմանն ուղղված ծրագրերը», - հայտարարել է Ռիկարդոնեն: Հայոց ցեղասպանության մասին սենատոր Ռոբերտ Մենենդեսի հարցին պատասխանելով Ռիկարդոնեն ընդգծել է, որ պաշտպանում է ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունն ու շահերը: Ինչ վերաբերում է հայոց ցեղասպանության բանաձևին, որ ներկայացվել էր ԱՄՆ Կոնգրեսում, թեկնածուն պատասխանել է, որ նախագահ Օբաման «հստակորեն արտահայտվել է 1915 թ. իրադարձությունների մասին և օգտագործել է «կոտորած» բառը: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի կարգավորված տեսնենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները և հասնենք պատմության բաց ու լիարժեք ճանաչման: Եթե իմ թեկնածությունը հաստատվի, ես այդ ուղղությամբ կաշխատեմ և կներդնեմ իմ բոլոր ուժերը», - ասել է Ֆրենսիս Ռիկարդոնեն: ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մեկնաբանելով Ռիկարդոնեի ելույթը, իր հերթին հայտարարել է, որ ո’չ նախագահ Օբաման, ո’չ Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանը չեն կարող Անկարային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անել, քանի դեռ իրենք անպատասխանատու կերպով ու հրապարակայնորեն բառախաղերի միջոցով խուսափում են այդ ահավոր հանցագործությունը ճանաչել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |