Վարդան Մինասյանը գտնում է, որ «Փյունիկը» «Պարտիզանի» հետ խաղում չօգտագործեց իր բոլոր հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին Երևանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղը, որտեղ «Փյունիկը» պարտվեց Սերբիայի «Պարտիզանին» 0:1 հաշվով:

«Պարտիզանի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոևիչը մամլո ասուլիսում ասաց, որ երջանիկ է, որ թիմն իր երկու խաղերում հաղթանակ է տարել և դուրս է եկել հաջորդ փուլ: «Այստեղ մեզ համար ծանր էր խաղալ առաջին 15 րոպեներին շոգի պատճառով, սակայն հետո մենք ընտելացանք: Եվ այն, որ հաղթեցինք երկու խաղում, շատ կարևոր է սերբական ֆուտբոլի համար»,-ասել է Ստանոևիչը:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընդգծեց, որ նման խաղերը միշտ են լարված անցնում: «Մենք երկու խաղում չկարողացանք ցույց տալ մեր բոլոր հնարավորությունները: Նման խաղերում հաղթանակի համար պետք է պայքարեն բոլոր 11 ֆուտբոլիստները, ոչ թե 7-8 խաղացող, ինչպես Հայաստանի առաջնությունում»,-ասել է Մինասյանը:

Մինասյանը դժգոհ էր ակումբի երկու նորեկների` Էդգար Մանուչարյանի ու Հովհաննես Գոհարյանի խաղից: Հարձակվողները միայն վերջերս են միացել ակումբին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---