ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը հասել է 2,1 միլիոնի

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը հասել է 2,1 միլիոնի

PanARMENIAN.Net - «Բջջային ՀեռաՀամակարգեր» ԲԲԸ դուստր ձեռնարկության` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ հասել է 2,1 միլիոնի: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունից, ՎիվաՍել-ՄՏՍ բաժանորդային բազայի աճն անցյալ տարվա համեմատ կազմել է 3,9%: Այդ միջոցին, ՄՏՍ ընկերության բաժանորդների կոնսոլիդացված քանակը 2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 98,8 մլն հոգի: «Բջջային ՀեռաՀամակարգեր» ԲԸ-ն (NYSE : MBT) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---