Արթուր Թովմասյան. Հարմար պահ է եկել Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման համար23 հուլիսի 2010 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը ցույց տվեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի առաջնահերթ նշանակություն ունի, քան տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Ստեփանակերտում հայտնել է «Ազատ հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը: Նա հիշեցրել է, որ ԼՂՀ և Հայաստանի խորհրդարանները պայմանավորվածության են եկել, որի համաձայն Հայաստանի Ազգային Ժողովը կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, երբ դրա համար հարմար պահ գա: «Ես կարծում եմ, որ այսօր այդ պահը հասունացել է: Այլ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչումը չի խանգարի բանակցային գործընթացին»,- ասել է Թովմասյանը: Նա ավելացրել է, որ Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ միջազգային դատարանի որոշումը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի Հայաստանը սկսի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: ՀՅ Դաշնակցության ԼՂՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Արմեն Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հաագայի դատարանի որոշումը միայն դրական անդրադարձ կունենա ԼՂՀ միջազգային ճանաչման վրա: Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանն օրինական է ճանաչել Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը: Դատարանի վճռի համաձայն, որի հրապարակումը հինգշաբթի օրն ուղիղ եթերով հեռարձակում էին խոշորագույն տեղեկատվական հեռուստաալիքները, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |