ԼՂՀ-ն կարևոր է համարում Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը23 հուլիսի 2010 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտը կշարունակի Արցախի Հանրապետության ճանաչման շուրջ աշխատանքը: Այդ մասին Ստեփանակերտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով, Ղարաբաղը կարևոր է համարում Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, այդ թվում Ղարաբաղի միջազգային ճանաչման տեսակետից: ԼՂՀ նախագահը նշել է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Ստեփանակերտը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված կառուցողական քաղաքականություն է վարում: Բակո Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը երբեք չի կարող լինել այնպիսին, ինչպիսին այն խորհրդային տարիներին էր: Հաագայում ՄԱԿ միջազգային դատարանն օրինական է ճանաչել Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը: Դատարանի վճռի համաձայն, որի հրապարակումը հինգշաբթի օրն ուղիղ եթերով հեռարձակում էին խոշորագույն տեղեկատվական հեռուստաալիքները, 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի հռչակած անկախությունը «չի խախտում միջազգային իրավունքները»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ «ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գործարանն աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին |