Օգոստոսի 15-23-ը Երևանում կկայանա շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան

Օգոստոսի 15-23-ը Երևանում կկայանա շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան

PanARMENIAN.Net - «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում օգոստոսի 15-23-ը Երևանում կկայանա շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադան, որին կմասնակցեն շուրջ քառասուն բարձր վարկանիշային կարգ ունեցող հայ շախմատիստներ:

«Պատմության մեջ առաջին անգամ համահայկական չեմպիոն ենք ունենալու մի ասպարեզում, որտեղ հայերն արդեն վաղուց փայլել են», - օգոստոսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած ատյանի նիստի ժամանակ հայտարարել է Հրանուշ Հակոբյանը:

Մրցաշարը կանցկացվի անհատական-թիմային մրցակարգով: Յուրաքանչյուր թիմում ներկայացված են երեք տղա և մեկ աղջիկ: Թիմերը կազմվել են տարածաշրջանային սկզբունքով` ընդհանուր թվով 10 (7-ը` սփյուռքից, 2-ը` Հայաստանից և 1-ը` Արցախից):

Օլիմպիադան անց է կացվում ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի համատեղ ծրագրով և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 14-ին` շախմատի ակադեմիայի բակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---