Արտակ Շաքարյան. Ղարաբաղի հարցում Անկարայի ներկայիս քաղաքականությունը հետևյալն է` սկզբում լուծել տարածքների հարցը, ապա` ԼՂՀ

Արտակ Շաքարյան. Ղարաբաղի հարցում Անկարայի ներկայիս քաղաքականությունը հետևյալն է` սկզբում լուծել տարածքների հարցը, ապա` ԼՂՀ

PanARMENIAN.Net - Մենք հաճախ ենք ասում, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կրկին նշեց, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց իրականում ասելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն»` նա նկատի ունի յոթ ազատագրված շրջանները: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով, Գյուլը չի խոսում հենց Արցախի մասին: «Անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակին` Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ այդ հարցը ենթակա է քննարկման»,- նշել է հայ փորձագետը: Նրա խոսքով, Ղարաբաղի հարցում Անկարայի ներկայիս քաղաքականությունը հետևյալն է` սկզբում լուծել տարածքների հարցը, ապա` Ղարաբաղի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---