ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԼՂՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Թիմ Ջոնսոնը հանդես եկավ հայտարարությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակաման տասնամյակի առիթով: Փաստաթղթում նա ողջունել է ԼՂՀ-ում ժողովրդավարական սահմանակարգերի կայացումը եւ օրինական ներկայացուցչական մարմիններ ձեւավորելու ղարաբաղցիների ձգտումը: Հայտարարությունում ասվում է, որ վերջին տաս տարվա ընթացքում ինքնորոշման, անկախության, խաղաղության ու կայունության համար պայքարում Ղարաբաղի ժողովուրդը բախվել է անհավանական դժվարությունների եւ ընդգծվում է հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ Ամերիկայի հայկական վեհաժողովի կողմից տարածած մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ «ԱՄՆ հայկական սփյուռքը ողջունում է Ջոնսոնի հայտարարությունը ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---