Իսրայելցիները և պաղեստինցիները համաձայն են ուղիղ բանակցությունների23 օգոստոսի 2010 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը և Պաղեստինի ինքնավարությունն ընդունել են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան և ՄԱԿ մերձարևելյան քառյակի առաջարկը և համաձայնվել են վերականգնել դեռևս 2008-ի վերջին ընդհատված բանակցությունները: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Պաղեստինի ինքնավարության հետ խաղաղ համաձայնագրի կնքումը համարում է «բարդ, բայց հնարավոր»: Իսրայելական առաջնորդը նշել է, որ բանակցությունները կարելի կլինի հաջողակ համարել միայն այն դեպքում, եթե Իսրայելի շահերը ամբողջությամբ պաշտպանվեն: Նա նաև ավելացրել է, որ պաղեստինիցիները ստիպված կլինեն Իսրայելը ճանաչել որպես հրեա ժողովրդի պետություն և երաշխավորեն լիակատար անվտանգություն նրա տարածքում: Բանակցությունների սկիզբը նախատեսվում է սեպտեմբերի 2-ին Վաշիինգտոնում, դրանք կտևեն մեկ տարի: Բացի վարչապես Բինյամին Նեթանյահուից և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասից, բանակցություններում ներկա կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարակը, Հորդանանի թագավոր Աբդուլլան և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը: Հիմնական հակասությունները վերաբերվում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են բռնազավթված տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը, Երուսաղեմի կարգավիճակը, ապագա պաղեստինական պետության սահմանները և փախստականների վերադարձի իրավունքը, գրում է BBC Russian-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |