Հայաստան չեն ժամանի պորտուգալացի ֆուտբոլիստների երկրպագուները23 օգոստոսի 2010 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը օգոստոսի 25-ին Աշխարհի գավաթ 2011-ի ընտրանու մրցաշարի շրջանակներում հանդիպելու է Պորտուգալիայի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա «Միկա» մարզադաշտում: Հայաստանի կանանց հավաքականի համար խաղն այնքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ նույնիսկ հաղթանակի դեպքում թիմը չի կարող խմբում բարձր տեղ գրավել: Հայ երկրպագուների միակ մխիթարանքն այն է, որ հավաքականը գոնե միավորներ կարող է հավաքել: Մինչ տեղի ունեցող խաղը, հավաքականը 7 խմբում առանց միավորների գրավում է վերջին` 5-րդ տեղը: Պորտուգալիայի հավաքականը 9 միավորներով 3-րդ տեղում է, և նա նույնպես որևէ հավանականություն չունի խմբային փուլը հաղթահարելու: Մեծ առավելություն ունի Իտալիայի հավաքականը, որը 22 միավորով առաջնորդում է 7-րդ խումբը: Վաղարշակ Ասլանյանի սաներն առաջին խաղում Պորտուգալիային զիջել են 7:0 հաշվով: Պորտուգալիայի հավաքականը Երևան կժամանի խաղից մեկ օր առաջ և կհյուրընկալվի “Golden Palace” հյուրանոցում, իսկ խաղի ընթացքում իր երկրպագուների աջակցությունից կզրկվի, քանի որ նրանք Երևան չեն ժամանելու: Պուրտուգալացի ֆուտբոլիստների մարզական ժամանակացույցն ու նրանց կազմը դեռևս հայտնի չէ: PanARMENIAN.Net –ի թղթակցին ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից հայտնել են, որ Պորտուիգալիայի մարզչական շտաբն իր ժամանակացույցը կներկայացնի Հայաստան ժամանելուց հետո: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |