ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ցանկանում իր շարքերում տեսնել Ադրբեջանին

ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ցանկանում իր շարքերում տեսնել Ադրբեջանին

PanARMENIAN.Net - 2009-ի օգոստոսի 5-օրյա պատերազմից հետո ոչ ոք լուրջ չի վերաբերվում ՆԱՏՕ-ի մուտք գործելուն Հարավային Կովկաս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, նույնիսկ Վրաստանում կորցրել են դաշինք մտնելու հույսը :

«Ինչ վերաբերվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ապա Ադրբեջանը մինչև 1999-ի եղել է կազմակերպության անդամ: Չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ում այդքան շատ են ցանկանում Ադրբեջանին տեսնել իրենց շարքերում»,- ընդգծել է Մինասյանը և հավելել, որ նման հայտարարություններն ուղղակի անլուրջ են:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Գասանովն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր չէ մտնել ոչ ՆԱՏՕ, ոչ ՀԱՊԿ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---