Սևանում մեկնարկել է միջազգային ռեգատան` «Ճանապարհորդություն առանց սահմանների»նախագծի առաջին փուլը25 օգոստոսի 2010 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ին Սևանի «Վիշապ» կղզում մեկնարկել է միջազգային ռեգատան` «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի առաջին փուլը: Նախագիծն իրականացնում է National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակությունը` ՀՀ կառավարության աջակցությամբ: Ռեգատայում մասնակցում են սպորտի 14 վետերան, ծովագնացներ և հետազոտողներ, որոնց թվում են` «Կիլիկիա» նավի կապիտան Կարեն Բալայանը, Հայաստանի առագաստանավերի մարզաձևի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը, ջրասուզակ Ռաֆայել Մկրտչյանը: «Նաիրի» և «Անի» առագաստանավերի ռեգատան հինգ օրվա ընթացքում անցնելու է Ծափաթաղ-Այրիվանք-Շորժա- «Որորի կղզի»-Սևան թերակղզի երթուղին: Հայկական հրատարակության National Geographic Traveler ամսագրի գլխավոր խմբագիր Արեգ Նազարյանի խոսքերի համաձայն, ռեգատայի նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է: Նախագծի շրջանակներում կազմակերպվելու են նաև ձիավարժություններ` Հայաստանի Մետաքսե մեծ ճանապարհի հատվածով, միջազգային ավտովազք` Ռուսաստան-Ղազախստան- Թուրքմենստան-Վրաստան-Հայաստան երթուղով: Բացի դրանից, Ջերմուկում անցկացվելու է ռոք և բայք փառատոն, ինչպես նաև կազմակերպվելու է միջազգային համաժողով` National Geographic Traveler-ի 14 գլխավոր խմբագիրների մասնակցությամբ; Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |