Ռուսաստանը մտադիր է երկար ժամանակով և լրջորեն ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում

Ռուսաստանը մտադիր է երկար ժամանակով և լրջորեն ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում

PanARMENIAN.Net -

Հազվադեպ են այն դեպքերը, երբ Ռուսաստանի նախագահի արտասահման կատարած այցը այնպիսի բուռն կարծիքների տեղիք տա, ինչպես եղավ Հայաստան կատարած այցի դեպքում: Երևանի, Մոսկվայի և, իհարկե, Բաքվի թերթերը, ամսագրերն ու եթերը հագեցած էին բանավեճերով ու հակադիր կարծիքներով: Բաքվում, իհարկե, ակնհայտ քննադատական ուղղվածություն կար, և սթափ գնահատականին քիչ տեղ էր տրված: Ադրբեջանը, բնականաբար, այցը հատուկ ուշադրության էր արժանացնում ղարաբաղյան հիմնախնդրի առումով, և հասկանալի էին այնտեղ բորբոքվող կրքերը: Այս մասին է գրում ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Ֆելիքս Ստանևսկին` «Մտորումներ Հայաստան կատարած այցից հետո» հոդվածում: «Կասկած չկա, որ և’ Հայաստանը, և’ Ռուսաստանը այցի հիմնական նպատակը համարում էին Հայաստանի տարածքում` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրության ստորագրումը: Սակայն Հարավային Կովկասի այսօրվա ռազմական իրադրության մեջ այդ արձանագրությունը նկատելի փոփոխություններ չի նախատեսում: Այդ տեքստից հետևում է, որ, ըստ էության, միակ նորույթը ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը Գյումրիում 25-ից մինչև 49 տարի երկարաձգելն էր: Արձանագրության գլխավոր գաղափարը ոչ թե ռազմական բնագավառում պետք է փնտրել, որտեղ փոփոխություններ չկան, այլ աշխարհաքաղաքականության մեջ, քանի որ այդտեղ փոփոխություններն էական են:

Դրանք սկսվել են 2008 թ. օգոստոսյան պատերազմից, չնայած ԱՄՆ և Եվրամիության ֆինանսական ու քարոզչական աջակցությանը, Սաակաշվիլու բռնատիրության պարտության հինգ օրվա ընթացքում: Արևմտյան հովանավորի պարտությունը նշանակում էր, որ վերջ է դրվում Կովկասում Ռուսաստանի քսանամյա նահանջին, իսկ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, երկկողմանի պայմանագրերի համաձայն, այնտեղ ռուսական ռազմաբազաների տեղակայումը պարզորոշ խոսում էր Անդրկովկաս Ռուսաստանի վերադարձի մասին:

Երևան կատարած Մեդվեդևի այցով ևս մեկ խոշոր քայլ կատարվեց` թիվ 5 արձանագրությունը ստորագրելով Ռուսաստանը հայտարարեց, որ մտադիր է լրջորեն և երկար ժամանակով հաստատվել Անդրկովկասում», - նշել է Ստանևսկին: Միաժամանակ նա նշել է, որ թիվ 5 արձանագրությունը ոչ միայն Ռուսաստանի համար է, այլև Հայաստանի: «Հայաստանի բնակչության մեծ մասը չի ողջունում այն: Սակայն փոքր և միջին պետությունների դերը, ամենայն հավանականությամբ, աճում է միջազգային գործերում և հզոր պետությունների հետ երկկողմանի հարաբերություններում: Բավական է դիտարկել` արդյոք մեծ նշանակություն ունեցավ ԱՄՆ-ի և Եվրամիության ճնշումը Թուրքիայի վրա` հայ-թուրքական սահմանի բացման հարցում: Եվ, արդյոք, հատկանշական չէ՞ր այն, որ ոչ թե Թուրքիան ազդեցություն գործեց Ադրբեջանի վրա, այլ Ադրբեջանը Թուրքիայի: Նույն կերպ մեծանում է Հայաստանի դերը Ռուսաստանի համար: Իսկ Հայաստանի քաղաքականությունը` Ռուսաստանի շահերը հաշվի առնելով, իր շահերն առաջնահերթ է համարում և համարելու է», - նշել է ռուս փորձագետը; Այս մասին գրում է Materik.ru-ն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---