ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի կոնսենսուսի են հասել Հարավային Կովկասի հարցում27 օգոստոսի 2010 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարութունը հայ-թուրքական համաձայնությունների վերաբերյալ վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն որոշակի փոխզիջման են հասել Հարավային Կովկասի հարցում և նրա սահմաններից դուրս: Այդ մասին լրագրողներին Երևանում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Այդ հայտարարությունը բխում է երկու երկրների շահերից: ԱՄՆ-ն դժգոհ է Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գործողություններից և տարածաշրջանում Թուրքիայի ակնհայտ ուժեղացումից»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ ԱՄՆ-ն իրականության չափավոր գնահատական է տվել: Իր հերթին ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ասաց, որ հիմա այնպիսի պահ է, երբ Կովկասի տարածաշրջանում գործընթացներն ավելի կանխատեսելի են դառնում: «Մենք Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունները դիտարկում ենք երկկողմանի հարաբերությունների շրջանակներում»,- ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թաները` մեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը Հայաստանում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |