Orange-ն առաջարկում է հեռախոս ձեռք բերել ընդամենը 1 դրամով

Orange-ն առաջարկում է հեռախոս ձեռք բերել ընդամենը 1 դրամով

PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարվան ընդառաջ` Orange-ն այսօր հայտարարեց երկու աներևակայելի առաջարկների մասին. առաջիկա երկու ամսվա ընթացքում նոր հեռախոսներ և զանգեր ընդամենը մեկ դրամով:

“Սեպտեմբերի 1-ը իսկական տոն է Հայաստանում, և մենք նշում ենք այս նոր սկիզբը բոլորի հետ միասին: Վաղը բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ կսկսեն ուսումնական տարին, իսկ ոմանք առաջին անգամ կգնան դպրոց կամ համալսարան: Շնորհավորում ենք բոլորին այս մեծ տոնի կապակցությամբ և ցանկանում մեծ հաջողություններ: Իսկ մենք այս առթիվ անմոռանալի նվեր ենք պատրաստել բոլոր համար”, ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մինչև հոկտեմբերի 31-ը Orange-ի հաճախորդները կարող են ձեռք բերել հատուկ Orange-ի համար արտադրված և բրենդավորված Nokia, Samsung և Alcatel նոր հեռախոսներ ընդամենը 1 դրամով` պարզապես որևէ Orange խանութում լիցքավորելով հաշիվը 8000 կամ 12000 դրամով: Լիցքավորված ողջ գումարը բաժանորդները կարող են օգտագործել Orange-ի ցանկացած ծառայությունից օգտվելու համար մինչև 2011թ. մարտի 1-ը:

«Այս առաջարկը թույլ կտա հեշտությամբ փոխել հեռախոսը և ձեռք բերել նորը: Սա մեր “սեպտեմբերմեկյան” նվերն է մեր բոլոր բաժանորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր դեռ չեն հասցրել Orange հեռախոսահամար ձեռք բերել: Վստահ ենք, որ ուսանողները և բոլոր նրանք, ովքեր որոշել էին նոր հեռախոս ձեռք բերել և հարմար առաջարկի էին սպասում, կգնահատեն մեր առաջարկած լուծումը”, ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Այսքանով աշնանային անակնկալները Orange-ում չեն ավարտվում: Նոր ուսումնական տարվա սկզբի առթիվ Orange-ն ունի ևս մեկ հրաշալի նվեր: «Խոսենք» և «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները սեպտեմբերի 1-ի ամբողջ օրվա ընթացքում կարող են զանգեր կատարել դեպի շարժական կամ ֆիքսված հեռախոսակապի բոլոր տեղական ցանցեր ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով: Ավելին, նույն 1 դրամ/րոպե սակագինը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը դեպի բոլոր Orange համարներ կատարված զանգերի համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---