Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց

Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց` Աբխազիա և Հարավային Օսեթիա այցելած օտարերկրացիների քրեական հետապնդման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

«Իրոք, Աբխազիա և Հարավային Օսեթիա այցելած օտարերկրացիները Վրաստանում հայտնվելու դեպքում ենթարկվում են քրեական հետապնդման, խոշոր տուգանքների կամ բանտարկության: Դա արվում է 2009թ. այսպես կոչված օկուպացված տարածքների մասին օրենքի հիման վրա, որն, ի դեպ, դիտողություններ է ստացել ԵԽ Վենետիկի հանձնաժողովից: Նպատակն ակնհայտ է` Վրաստանի իշխանությունները փորձում են բոլոր հասանելի միջոցներով կասեցնել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի շփումն արտաքին աշխարհի հետ»,-ասել է նա:

Նեստերենկոն նշել է, որ «ռուսաստանցիներն այսօրվա Վրաստանում անընդհատ դառնում են կամայականության զոհեր անկախ նրանից, եղել են նրանք երբևէ Աբխազիայում կամ Հարավային Օսեթիայում, թե` ոչ», հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ Մոսկվայի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---