Հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել

Հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երևան նոր մակարդակի բարձրացրեցին հայ-ամերիկյան հարաբերությունները: Այդ մասին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա հիշեցրեց, որ հուլիսի 4-5 տեղի ունեցած Քլինթոնի այցի շրջանակներում քննարկվեցին հայ-ամերիկյան գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային գործընթացները:

Առանցքային հարցրեի թվում Նալբանդյանն առանձնացրեց ԵՄ-ի հետ ասոցիատիվ անդամակցության մասին բանակցությունների մեկնարկը: «Այդ համաձայնագրով սկիզբ կդրվի ԵՄ-ի հետ Հայաստանի որակապես նոր համագործակցությանը», -ասել է Նալբանդյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---