Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն առնչություն չունի Հայաստանի հետ

Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն առնչություն չունի Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Այսօր մենք ամբողջական տեղեկատվություն չունենք Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման բովանդակության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սաբանչի համալսարանի փորձագետ, արտաքին քաղաքականության հարցերով թուրքական TESEV կենտրոնի ծրագրերի ղեկավար Այբարս Գորջուլուն: «Կարելի է ենթադրել, որ բանակացությունները վերաբերվելու են առևտրին և երեք երկրների միջև անցումային ռեժիմի պարզեցմանը: Կարծում եմ, որ երեք երկրների հանդիպումը չի վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա:

Առաջիկայում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման կետում` Նախիջևանում, կկայանա երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---