Ուկրաինայի հայերը Ուկրաինայի ԱԳՆ-ին կոչ են արել ՄԱԿ-ում հակահայկական բանաձևի դեմ քվեարկել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսն ու Analitika.at.ua ՏՎԿ-ն Ուկրաինայի ԱԳՆ են դիմել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում ներկայացված բանաձևին չօժանդակելու խնդրանքով: Ուղերձում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, հարցի քննարկումն այլ ձևաչափերում միայն կվնասի բանակցային գործընթացին: Նամակում ընդգծվում է, որ Ուկրաինայի հայ համայնքը երախտապարտ կլինի այդ հարցին արդար մոտեցման համար:

Հարկ է նշել, որ անկախ աղբյուրների տվյալների համաձայն, Ուկրաինայում ավելի քան 450 հազար հայ կա:

Սեպտեմբերի 7-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ընդլայնված նիստ կգումարի, որտեղ կդիտարկվեն մի շարք փաստաթղթեր Հարավային Կովկասի վերաբերյալ, այդ թվում` «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի» մասին բանաձևի նախագիծը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---