Ռոման Ամոյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի ԱԱ-ում, որը սեպտեմբերի 6-12-ը տեղի է ունենում Մոսկվայում, հայ մարզիկները մրցաշարի առաջին օրը 1 մեդալ են նվաճել

Ռոման Ամոյանը (55 ք/կ) զիջել է իրանցի Ռեյնհանպուրու Սորիյանին: Բրոնզի համար պայքարում նա հանդիպել է Վենելին Վենկովին (Բուլղարիա): Ամոյանը հաղթել է 3:0 հաշվով և դարձել բրոնզե մեդալակիր,- հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Մոսկվայից:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանելիս PanARMENIAN.Net ին աջակցել է «Արմավիան»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---