ՀՀՀ-ն ուղիղ եթերում կցուցադրի Արթուր Աբրահամի մենամարտը

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) նոր եթերաշրջանում շարունակելու է ֆիլմեր նկարահանել»,- սեպտեմբերի 7-ին մամլո ասուլիսում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանրային խորհրդի գեղարվեստական ղեկավար Ալեքսան Հարությունյանը: Նրա խոսքերով, արդեն ավարտվել են Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի հիման վրա ֆիլմի նկարահանումները և շուտով, Հրանտ Վարդանյանի աջակցությամբ, կսկսվեն «Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանումները : Բացի դրանից, ներկա պահին աշխատանքներ են տարվում «Խաչատուր Աբովյան» գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա:

Ալեքսան Հարությունյանի խոսքերով, ՀՀՀ եթերում այժմ ցուցադրվելու են փաստագրական ֆիլմեր մեծանուն հայերի, Արևմտյան Հայաստանի, Հայաստանի Առաջին Հանրապետության տարբեր շրջանների մասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---