ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐՆ ԵՆ

PanARMENIAN.Net - Շարունակվում են Համահայկական խաղերը: Հայտնի են դարձել բասկետբոլի քառորդ եզրափակիչի մասնակիցները: Լոս Անջելեսի թիմը երեկ տարավ ԿահիրեԻ թիմին 115:64 հաշվով: Երեւանցիները հաղթեցին սալոնիկցի բասկետբոլիստներին 102:67 հաշվով: Անցյալ խաղերին հաղթանակած Վալլիի բասկետբոլիստները 121:67 հաշվով տարան վանաձորցիներին: Վալլիի թիմը հաջորդ փուլում կհանդիպի ստամբուլցիների հետ: Իսկ Լոս Անջելեսի թիմի մրցակիցները կդառնան թեհրանցիները, որոնք երեկ 136:46 հաշվով հաղթեցին Դամասկոսի պատվիրակներին:

Երեւանցի լողորդ Դմիտրի Մառգարյանը դարձավ Համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն: Եկրորդ ոսկե մեդալը ստացավ լողորդուհի Յուլիանա Միխեեւան, որը նույնպես Երեւանից է: Պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաեւ երեւանցիներ Էմմա Ասլանյանը եւ Վահե Գաբրիելյանը:

Սեղանի թենիսում երեւանցիները նույնպես ցույց տվեցին լավագույն արդյունքները: Մայրաքաղաքի կանանց հավաքականը իր ետեւից ամրապնդեց անցյալ խաղերին ձեռք բերած ուժեղագույնի տիտղոսը: Արծաթը Վանաձորի մարզիկների մոտ է:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---