Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կարող է տեղադրվել պատարագից մեկ օր առաջ, եթե դա պահանջեն Անկարայի քաղաքական շահերը

Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը կարող է տեղադրվել պատարագից մեկ օր առաջ, եթե դա պահանջեն Անկարայի քաղաքական շահերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները կարող են տեղադրել Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը պատարագից մեկ օր առաջ, եթե դա պահանջեն Անկարայի քաղաքական շահերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, թուրքական ղեկավարության փաստարկումները, որը հայտարարում է, թե չի հասցնի տեղադրել խաչը տեխնիկական պատճառներով, ուղղակի ծիծաղելի են:

«Այս ամբողջ իրարանցումը պատարագի, խաչի տեղադրման շուրջ, թուրքական իշխանությունների մեծ շոուն է: Իսկ ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հանդես է գալիս թուրքական կառավարության մամլո քարտուղարի դերում և փորձում է արդարացնել նրա գործողությունները,-ասել է թուրքագետը: Այնուամենայնիվ, Ռուբեն Մելքոնյանը քիչ հավանական է համարում խաչի տեղադրումը:

Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվելու` առաջին անգամ վերջին 95 տարում: Սակայն թուրքական իշխանությունները թույլ չեն տվել գմբեթին խաչ տեղադրել: Պատարագին հրաժարվել են մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի ՀԱԵ պատրիարքության ներկայացուցիչները: Հրաժարվել են դեպի Վան ուղևորություններից նաև որոշ հայկական զբոսաշրջային գործակալություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---