Գերտերությունների վերաբերմունքը Ղարաբաղի մասին բանաձևին հերթական «սառը ցնցուղը» եղավ Բաքվի համար

Գերտերությունների վերաբերմունքը Ղարաբաղի մասին բանաձևին հերթական «սառը ցնցուղը» եղավ Բաքվի համար

PanARMENIAN.Net - Այն, որ Ադրբեջանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քննարկումից և քվեարկությունից հանել է Ղարաբաղի մասին բանաձևը, կարելի է դիտարկել տարածաշրջանային գործընթացների համատեքստում: Այդ մասին պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանի հետ մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքերով, հայ-ռուսական համաձայնագրերով Ռուսաստանը հասկացնել տվեց, որ ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում ձևավորված իրողությունները պահպանվեն և չփոխվեն ռազմական ճանապարհով: «Գերտերություններն այն կարծիքին են, որ ավելի լավ է «վատ խաղաղություն», քան պատերազմ»,- նշեց Ջամալյանը:

Միաժամանակ նա նշեց, որ նույնիսկ եթե բանաձևն ընդունվեր, ապա այն իրենից լուրջ վտանգ չէր ներկայացնի: Մեկնաբանելով Ադրբեջանի սպասումները տվյալ բանաձևից` Ջամալյանն ասաց, որ Բաքուն հերթական անգամ կփորձեր միջազգային քաղաքականության շրջանառության մեջ դնել «բռնազավթված տարածքներ» տերմինը: Այդ առումով նա նշեց, որ Հայաստանը պետք է հետևողական լինի այդ հարցում և պետք է միջազգային քաղաքականության մեջ այնպիսի տերմիններ մտցնի, որոնք ճիշտ կարտահայտեն Արցախի շուրջ աշխարհաքաղաքական իրողությունը:

Իր հերթին, Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ այն, որ Բաքուն հանել է բանաձևը քվեարկությունից, Հայաստանի արտաքին քաղաքականության հաղթանակն է: Նրա խոսքերով, գերտերություններին, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներին շահավետ չէ, որպեսզի ղարաբաղյան հակամարտության քննարկումը դուրս գա գոյություն ունեցող ձևաչափի շրջանակներից: «Դա Բաքվի համար հերթական «սառը ցնցուղն» էր միջազգային հանրության կողմից»,- ասաց նա: Միաժամանակ նա նշեց, որ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո Ադրբեջանը բանակցային գործընթացքում շարունակում է անհաջողություն կրել: «Բանակցային գործընթացն ընթանում է այն ուղղությամբ, որը շահավետ չէ Բաքվին»,- նշեց Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---