Մարատ Հակոբյան. Աշխարհը չի մոռացել, թե ում կողմից է ճշմարտությունը Ղարաբաղի հարցում10 սեպտեմբերի 2010 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանաձևի հետ կապված իրադարձությունները ՄԱԿ-ում այն բանի վկայությունն են, որ աշխարհը չի մոռացել, թե ում կողմից է ճշմարտությունը Ղարաբաղի հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Analitika.at.ua ուկրաինական ինտերնետ-հրատարակության ղեկավար Մարատ Հակոբյանը: «Երեկ ակնհայտ դարձավ, որ երբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն աշխատում է, ադրբեջանական ապատեղեկատվությունը պարտություն է կրում: Հայկական դիվանագիտությունը դեռ շատ աշխատանք ունի անելու: Անհրաժեշտ է մշտապես ակտիվ պահել Բաքվում, Սումգայիթում և Մարաղայում տեղի ունեցած դեպքերի հիշատակման գործընթացը: Հարկավոր է աշխարհին ցույց տալ Ադրբեջանից փախուստի դիմած հայերի քանակությունն ու նրանց վիճակը, ինչպես նաև պատմել ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառների մասին: Միջազգային ասպարեզում ակտիվ գործողությունների համար չէր խանգարի օգտվել հայկական սփյուռքի փորձից և հնարավորություններից»,- ընդգծել է Հակոբյանը: Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանն իր կողմից ներկայացված «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» թիվ A/64/L.57 բանաձևի նախագիծը հանեց քննարկումից և քվեարկությունից` խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳՎ 65-րդ նստաշրջանի օրակարգ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |