Աբրահամ-Ֆրոչ մենամարտը հետաձգվել է

Աբրահամ-Ֆրոչ մենամարտը հետաձգվել է

PanARMENIAN.Net - «Super six» առաջնության շրջանակներում Արթուր Աբրահամի (Գերմանիա) և Կառլ Ֆրոչի (Անգլիա) մենամարտը հետաձգվել է

Հայ բռնցքամարտիկի նախապատրաստումն ընթացավ առանց առանձնակի խնդիրների, սակայն նրա հակառակորդ Ֆրոչը մեջքի վնասվածք է ստացել: Այդպիսով, նախապես հոկտեմբերի 2-ին Մոնակոյում ծրագրված մենամարտը հետաձգվել է և կկայանա ավելի ուշ, հաղորդում է box-club.ru-ն:

«Դա իսկապես շատ ցավալի է: Ամբողջ աշխարհն անհամբերությամբ սպասում էր այդ մենամարտին: Նման դաժան սպորտում, ինչպիսին է բռնցքամարտը, վնասվածքները հաճախ երևույթ են,- ասել է Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը:- Այնուամենայնիվ, մենամարտն ընդամենը հետաձգվել է, այն տեղի է ունենալու: Այնպես որ Արթուր Աբրահամը կկարողանա Ֆրոչի հետ չափել իր ուժերը նոյեմբերին կամ դեկտեմբերին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---