ՎՐԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն մտահոգություն է արտահայտել ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության առիթով: Փրայմ-Նյուսին տված հարցազրույցում նա ասել է, որ տարածաշրջանում չկա այդպիսի երկիր, որը սպառնում է Վրաստանի անվտանգությանը, բայց որոշ պետություններում զարգանում են Թբիլիսիում մտահոգվածություն հարուցող գործընթացներ: Նրա խոսքերով` «հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությունը թույլ չի տալիս իրեն հարմարավետ զգալ» նաեւ Վրաստանին: Խոսելով ռուս-հայկական զինվորական համագործակցության մասին` նախարարը ասաց, որ չի կարծում, որ այն կարող է ուղղված լինել երրորդ երկրների դեմ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---