Իրանն առաջարկել է Թուրքիային միասին հետազոտել տիեզերքը

PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը առաջարկել է Թուրքիայն միասին հետազոտել տիեզերքը: Ըստ թերթի տվյալների, Թուրքիան չի պատասխանել այդ առաջարկին, իսկ Թուրքիայի պաշտոնյաները հրաժարվում են այն մեկնաբանել:

Իրանի տիեզերական ծրագիրը նախատեսում է տիեզերագնաց ուղարկել տիեզերք 2017 թվականին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վերջերս տեղափոխեց իրանցի առաջին տիեզերագնացի թռիչքը 2019-ից 2017թ.:

Առաջարկությունն արվել է թուրք և պարսիկ պաշտոնյաների, ինչպես նաև գործարարների անցած շաբաթ կայացած հանդիպմանը, հայտնում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---