Ռուբեն Մելքոնյանը հրաժարվել է Սբ Խաչի պատարագին մասնակցելու Թուրքիայի վարչապետի հրավերից

Ռուբեն Մելքոնյանը հրաժարվել է Սբ Խաչի պատարագին մասնակցելու Թուրքիայի վարչապետի հրավերից

PanARMENIAN.Net - Սուրբ Խաչում կայացած պատարագը, ինչպես նաև դրան նախորդող ու հաջորդող գործընթացները, թուրքական քարոզչության ֆիասկոն դարձան: Այդ մասին Երևանում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, դա նաև ֆիասկո էր Վանի տնտեսության համար: «Այսօր Վանի գործարարների շրջանում հիասթափություն է տիրում»,-ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ թուրք գործարարներին խոստացել էին, որ նա մեծ շահույթ կունենա բազմահազար հայերի այցելությունից, սակայն նման բան տեղի չունեցավ:

Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ, չնայած նրան, որ թուրքական ԶԼՄ-ները հայտարարում էին, որ պատարգին մասնակցել է շուրջ 4-5 հազար հայ, իրականում պատարագին մասնակցել են 700-800 հայեր:

Մելքոնյանը հայտնել է, որ ներկաների քանակն ավելացնելու համար Թուրքիայի կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկեց՝ հրավերներ ուղարկելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից տարբեր հայկական կազմակերպությունների: «Ես ևս նման հրավեր ստացա, սակայն անպատասխան թողեցի այն »,-ասել է հայ փորձագետը:

Ընդ որում նա նշել է, որ պատարգի անցկացումը ակտիվացրեց Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի դավանափոխված հայերի ժառանգներին: Ինչպես հայտնել է Մելքոնյանը, այսօր շուրջ 100 հոգի է Մուշից ժամանել Սուրբ Խաչ: «Այդ մարդիկ խոստովանել են, որ մահմեդականացված հայերի ժառանգներ են»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---