ԱՄՆ նախագահը ստիպվա՞ծ է լինելու նոր թեկնածու առաջադրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ նախագահը ստիպվա՞ծ է լինելու նոր թեկնածու առաջադրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Մեթյու Բրայզաի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար հավանություն ստացավ Սենատի հանձնաժողովում, սենատոր Բոքսերը երկրորդ անգամ կիրառեց վետոյի իր իրավունքը: Ըստ ԱՄՆ Սահմանադրության, եթե թեկնածությունը չի հաստատվում Սենատի պրոֆիլային հանձնաժողովում, նախագահը պետք է մեկ այլ թեկնածու առաջարկի դիվանագիտական պաշտոնի համար:

Ինչպես հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Բրայզայի նշանակումը Բաքվում դեսպանի պաշտոնում կնշանակեր դավաճանել ԱՄՆ շահերին Ադրբեջանում՝ սպառնալիքի տակ դնելով ժողովրդավարությունն ու կայունությունը Կովկասում: «Մենք երախտապարտ ենք սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին իրենց սկզբունքային դիրքորոշման համար: Բրայզան վատ դիվանագետ է, որը առաջարկվել է վատ ժամանակ և դա սխալ նշանակում է»,-ասել է Համբարյանը: Նման տեասկետ ունի նաև սենատոր Բոքսերը, որը նշել է, որ չի հավատում, թե Բրայզայի թեկնածությունը ճիշտ ընտրություն էր: «Նա չպատասխանեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին , Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի ոչնչացման մասին հացերին»,-ասել է նա:

Ըստ Մենենդեսի, նա լուրջ մտավախություններ ունի Բրայզայի հարցում, քանի որ Բրայզան անձնական կապեր ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և չի կարող անաչառ լինել Հայոց ցեղասպանության հարցում:

2006թ. սենատոր Մենենդեսը նույն կերպ արգելափակեց Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, քանի որ նա չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ նախագահը ստիպված եղավ նոր թեկնածու առաջադրել:

Բրայզան եղել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը Եվրոպայի ու Եվրասիայի գծով և զբաղեցրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---