Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում զիջել է Չեխիայի հավաքականին

Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում զիջել է Չեխիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկած Շախմատի օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հանդիպել է Չեխիայի հավաքականի հետ:

Միակ հաղթանակն հայկական հավաքականի կազմում տարել է Էլինա Դանիելյանը, նա սպիտակ ֆիգուրներով հաղթեց Եվա Կուլովանին: Լիլիթ Մկրտչյանը սևերով ոչ ոքի խաղաց Քրիստինա Խավիլիկովայի հետ: Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը միավորներ են կորցրել Թերեզա Օլսարովայի ու Օլգա Սիկորովայի հետ պարտիաներում:

Հայաստանի հավաքականը զիջեց չեխ շախմատիստուհիներին 1,5:2,5 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---