ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է 227 ՁԻԱՀ ՎԱՐԱԿԱԿԻՐ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում գրանցված է 227 ՁԻԱՀ վարակակիր, որոնցից 217-ը հանրապետության քաղաքացիներ են: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքերով, Հայաստանը գտնվում է համաճարակի զարգացման երկրորդ, այսպես կոչված` «կոնցենտրացիոն» փուլում: Դա նշանակում է, որ ռիսկի խմբերում պետք է առկա լինեն, առնվազն, 5 տոկոս ՁԻԱՀ վարակակիրներ: Ընդ որում, թմրանյութերի ներերակային օգտագործման հետեւանքով վարակված հիվանդների թիվը կազմում է վարակվածների 15 տոկոսը, ասել է Ս.Գրիգորյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---