Բարաք Օբաման «հիշեցրեց» Ալիևին հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին

Բարաք Օբաման «հիշեցրեց» Ալիևին հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Այդ մասին Օբաման ասել է Նյու Յորքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Նա ընդգծել է նաև, որ հարկավոր է պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: «Հարկավոր է գտնել հակամարտության խաղաղ լուծումը Հելսինկյան համաձայնագրի հիման վրա, այն է՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդների ինքնորոշման իրավունք»,-ասել է Օբաման, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները: Օբաման և Ալիևը կարծիքներ են փոխանակել էներգետիկ և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Օբաման հույս է հայտնել, որ Ադրբեջանը, որպես երիտասարդ ժողովրդավարություն, բարեփոխումներ կիրականացնի մարդու իրավունքների ոլորտում, և կոչ է արել ազատ արձակել 2 բլոգերների, որոնք ազատազրկման մեջ են: «Քաղաքացիական հասարակության ուժեզ ինստիտուտները նպաստում են Ադրբեջանի տնտեսական աճին ու կայունությանը,-ասել է Օբաման:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---