Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներն այժմ հավասար են զրոյի

Ալեքսանդր Իսկանդարյան. Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներն այժմ հավասար են զրոյի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներն այժմ հավասար են զրոյի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը հազիվ թե ինչ-որ բան փոխի գերտերությունների կողմից ԼՂՀ ճանաչման հարցում:

«ԼՂՀ ճանաչման հարցը Հայաստանում ներքաղաքական բանավեճի լուրջ մաս է կազմում: Եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղը, ապա ռիսկ կա, որ այդ քայլը կարող է ընդհատել հակամարտության կարգավորման գործընթացը»,-ասել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմանը, ապա Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Երևանը ձեռնպահ է մնում այդ քայլից՝ հաշվի առնելով հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ:

Մեկնաբանելով ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպումները, քաղաքագետը նշել է, որ այդ նստաշրջանի գլխավոր ինտրիգը Իրանի նախագահի ելույթն էր, որն իր խոսքում որպես «վատ տղա» հիշատակեց միայն ԱՄՆ-ն: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա այդ բանակցությունների կարևոր մասն, ըստ քաղաքագետի, այն է, որ Բարաք Օբաման հերթական անգամ ընդգծեց, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների շարունակմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---