Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստան-Վրաստան դիմակայության հաշիվը 1:1 է

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստան-Վրաստան դիմակայության հաշիվը 1:1 է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում խաղարկվում է 6-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Վրաստանի հավաքականն է:

Հայ-վրացական դիմակայության հաշիվն արդեն 1:1 է, իրենց պարտիան ոչ ոքի են ավարտել Լևոն Արոնյանն ու Բաադուր Ջոբավան: Արոնյանն առաջին տախտակին սև ֆիգուրներով է խաղացել, պարտիան ավարտվել է 40-րդ քայլում:

Մինչ այդ իրար հետ միավորները կիսել էին հավաքականների երկրորդ համարներ Վլադիմիր Հակոբյանն ու Մերաբ Գագունաշվիլին:

Գաբրիել Սարգսյան-Լևան Պանցուլայա և Արման Փաշիկյան-Թամազ Գելաշվիլի պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---