Շախմատի պատանեկան ԵԱ-ում երեք հայ շախմատիստներ արծաթե մեդալներ նվաճեցին29 սեպտեմբերի 2010 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-29-ը Բաթումում ընթանում էր Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանը ներկայացնում էր 48 շախմատիստ: Եվրոպայի արծաթե մեդալակիրներ դարձան Շանթ Սարգսյանը (մինչև 8 տարեկան), Կարեն Գրիգորյանը (մինչև 16 տարեկան), Սամվել Տեր-Սահակյանը (մինչև 18 տարեկան): Սարգսյանը հավաքեց 7,5 միավոր և միայն կես միավոր զիջեց Եվրոպայի չեմպիոնին: Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից հավաքեց 7 միավոր, ինչպես 2010թ. Եվրոպայի չեմպիոն Իվան Բուկաշինը (ՌԴ), զիջելով վերջինիս միայն լրացուցիչ արդյունքներով: Լրացուցիչ արդյունքների պատճառով ոսկե մեդալից զրկվեց նաև Եվրոպայի 2009թ. չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, շախմատիստը հավաքեց 8 միավոր և գոհացավ արծաթե մեդալով: Իսկ Ռաֆայել Բակունցը (6 միավոր) այդ տարիքային խմբում գրավեց 4-րդ տեղը: Աղջիկներից ամենաբարձր տեղը նվաճեց Մարիա Գևորգյանը (մինչև 16 տարեկան),նա 6 միավորով 7-րդ տեղում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |