Ադրբեջանը չի ուզում չեղյալ հայտարարել Իրանի հետ անցագրային ռեժիմը, պատճառը Ղարաբաղն է

PanARMENIAN.Net - Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Ահմեդ Ալիրզա Բեյգին Թավրիզում հանդիպել է Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլֆաս Գարաևի հետ: Բեյգիի խոսքով, լավ կլիներ, եթե Ադրբեջանն Իրանի օրինակով չեղյալ հայտարարեր անցագրային ռեժիմը:

Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլֆաս Գարաևն ի պատասխան ասել է, թե «մեր երկիրը պատերազմի մեջ է գտնվում Հայաստանի հետ: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո մենք առաջին հերթին չեղյալ կհայտարարենք անցագրային ռեժիմն Իրանի քաղաքացիների համար», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---