Վանես Մարտիրոսյանը կհանդիպի Պավել Վոլակի հետ

Վանես Մարտիրոսյանը կհանդիպի Պավել Վոլակի հետ

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում NABF և NABO վարկածներով տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտի ունեցող Վանես Մարտիրոսյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Պավել Վոլակի հետ:

Հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Բոբ Արումի խոսքերով, նա «բարոյական պարտականություններ» ունի Վոլակի դիմաց, որին Top Rank-ը մի քանի անգամ մարտ է առաջարկել է Խուլիո-Սեզար Չավես կրտսերի հետ: «Մենք խոսել ենք Վոլակի հետ Չավեսի հետ մենամարտի մասին, և հիմա մենք նրան անգործ չենք թողնի,- Արումի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: Մենք մտադիր ենք մենամարտ կազմակերպել Վանեսի հետ: Այդ մենամարտը կկայանա կամ դեկտեմբերի 4-ին կամ 18-ին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---