Հոկտեմբերի 3-ին Խանտի Մանսիյսկում կկայանա Շախմատի օլիմպիադայի վերջին տուրը

Հոկտեմբերի 3-ին Խանտի Մանսիյսկում կկայանա Շախմատի օլիմպիադայի վերջին տուրը

PanARMENIAN.Net - Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, որն ընթանում է Խանտի Մանսիյսկում, հոկտեմբերի 2-ին խաղեր չեն կայանալու: Վերջին 11-րդ տուրը կայանալու է հոկտեմբերի 3-ին:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի հավաքականի հետ: Երկու թիմերն էլ ունեն 13-ական միավոր և Լեհաստանի, Հունգարիայի և Իսպանիայի հավաքականների հետ կիսում են 4-8-րդ տեղերը: Լրացուցիչ արդյունքներով հայ շախմատիստները զբաղեցնում են 6-րդ, ֆրանսիացիները` 8-րդ տեղը: Օլիմպիադայի առաջնորդն Ուկրաինայի հավաքականն է, որն ունի 18 միավոր:

Հայաստան-Ֆրանսիա պարտիաներում խաղալու են հետևյալ զույգերը. Լևոն Արոնյան- Մաքսիկ Վաչիեր-Լագրավե, Վլադիմիր Հակոբյան- Ֆրեսինե Լաուրեն, Գաբրիել Սարգսյան- Վլադիսլավ Տկաչիև և Արման Փաշիկյան- Ռոման Էդուարդ:

Հայաստանի կանանց հավաքականը խաղալու է Սլովենիայի հավաքականի հետ: Պարտությունից հետո 10-րդ տուրում հայ շախմատիստուհիները 13 միավորով 15-րդ տեղում են, Սլովենիան նույն միավորներով զբաղեցնում է 20-րդ տեղը: Կանանց շարքում ժամկետից շուտ օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի առաջին թիմը, որը բոլոր 10 տուրերում հաղթանակ է տարել:

Հայաստան-Սլովենիա հանդիպմանը խաղալու են հետևյալ զույգերը. Էլինա Դանիելյան, Աննա Մոզիչուկ, Լիլիթ Մկրտչյան- Յանա Կրիվեչ, Լիլիթ Գալոյան- Դարյա Կապս և Նելլի Աղինյան- Վեսնա Ռոզիչ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---