Ադրբեջանի ԿԸՀ նախագահը դեմ չէ, որպեսզի Գրիգորի Այվազյանն առաջադրի իր թեկնածությունն ադրբեջանական խորհրդարանում

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ցանկացած ընտրողի մասնակցությունն ընտրություններին բխում է օրենքից, նա կարող է լինել հայ, վրացի, հրեա, թուրք: Զարմանալի ոչինչ չկա»,- հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Պանախովը` արտահայտելով իր կարծիքը Ադրբեջանի Հայերի համագումարի նախագահ Գրիգորի Այվազյանի ցանկության մասին խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու վերաբերյալ: «Մենք մի պայման ունենք, այդ մարդը պետք է լինի Ադրբեջանի քաղաքացի»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ը, Ադրբեջանի հայերի համագումարի նախագահ Գրիգորի Այվազյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հայ փախստականների շահերը ներկայացնող մի շարք կազմակերպությունների նախաձեռնող խումբ առաջադրել է իր թեկնածությունն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---