Վլադիմիր Վայս. Հայ ֆուտբոլիստներն արագ են խաղում, լավ կազմակերպված կիսապաշտպանություն ունեն

Վլադիմիր Վայս. Հայ ֆուտբոլիստներն արագ են խաղում, լավ կազմակերպված կիսապաշտպանություն ունեն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կկայանա EURO-2012-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Սլովակիա հանդիպումը

Սլովակիայի հավաքականի մարզիչ Վլադիմիր Վայսը Հայաստան մեկնելուց առաջ մամլո ասուլիսում ասել է, որ թիմն ամեն ինչ կանի լավ արդյունք ցուցաբերելու համար:

«Յուրաքանչյուր խաղում մենք փորձում ենք հաղթել: Մենք հարգում ենք մրցակցին, որը զիջել է Իռլանդիայի հավաքականին և ոչ ոքի խաղացել Մակեդոնիայի հավաքականի հետ: Հայ ֆուտբոլիստներն արագ են խաղում, լավ կազմակերպված կիսապաշտպանություն ունեն»,- մեջբերել է Վայսի խոսքերը Սլովակիայի Ֆուտբոլի ասոցիացայի պաշտոնական կայքը:

Սլովակիայի կազմում չի խաղա հարձակվող Ռոբերտ Վիտեկը, որը ծնկի վնասվածք է ստացել: Նրա տեղը կարող են զբաղեցնել Յակուբ Սիլվեստրը և Ֆիլիպ Սեբոն:

Սլովակիայի հավաքականը Երևան կժամանի հոկտեմբերի 6-ին: Սլովակիայի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.

Դարպասապահներ. Յան Մուխա («Էվերտոն», Անգլիա), Դուշան Պերնիս («Դանդի Յունայթեդ, Շոտլանդիա», Մարտին Դուբրավկա («Ժիլինա», Սլովակիա):

Պաշտպաններ. Պետեր Պեկարիկ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Մարտին Շկրտել («Լիվերպուլ», Անգլիա), Թոմաշ Գուբոչան («Զենիթ», Ռուսաստան), Կոռնել Սալաթա («Սլովան»), Ռադոսլավ Զաբավնիկ («Մայնց», Գերմանիա):

Կիսապաշտպաններ. Մարիո Պեչալկա («Ժիլինա»), Միոսլավ Կարհան («Մայնց», Գերմանիա), Յուրայ Կուցկա («Սպարտա», Չեխիա), Զդենո Շտրբա («Քսանտի», Հունաստան), Կամիլ Կոպունեկ («Սատուրն», Ռուսաստան), Մարեկ Համշիկ («Նապոլի», Իտալիա), Մարեկ Սապարա («Անկարագյուջյու», Թուրքիա), Վլադիմիր Վայս-կրտսեր («Ռեյնջերս», Շոտլանդիա), Միրոսլավ Ստոհ («Ֆեներբաչխե», Թուրքիա):

Հարձակվողներ. Ստանիսլավ Շեստակ («Անկարագյուջյու», Թուրքիա),Էրիկ Յենդրիշեկ («Շալկե-04», Գերմանիա), Ֆիլիպ Գոլոշկո («Բեշիքթաշ», Թուրքիա), Թոմաշ Օրավեց («Ժիլինա»), Յակուբ Սիլվեստր («Դինամո», Զագրեբ, Խորվաթիա), Ֆիլիպ Սեբո («Սլովան»):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---