ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. Վիկտոր Յանուկովիչը կարևորում է հարաբերությունների սերտացումը Հայաստանի հետ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան. Վիկտոր Յանուկովիչը կարևորում է հարաբերությունների սերտացումը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անկեղծորեն հետաքրքրված է Ուկրաինայի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ եւ համագործակցության զարգացմամբ: Նախագահի հավաստմամբ, այդ հարաբերությունների սերտացման համար իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտն արդեն ձեւավորված է, եւ նպաստավոր պայմաններ են ստեղծված երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնման համար: Երկրի ղեկավարը նաեւ կարեւորել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությունը:

«Ուկրաինայում այժմ տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ են ընթանում: Նախագահ Յանուկովիչը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը»,-Հանրապետության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է դեսպան Իվան Կուխտան:

Երկուստեք կարեւորվել է տնտեսական, մշակութային, հումանիտար, միջտարածաշրջանային եւ մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացումն ու այդ նպատակով գործարար համաժողովների անցկացումը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---