Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը որոշել է խաղարկել WBC տիտղոսը Աբրահամ-Ֆրոչ մենամարտում

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը որոշել է խաղարկել WBC տիտղոսը Աբրահամ-Ֆրոչ մենամարտում

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) բավարարել է WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչի բողոքը և փոխել իր որոշումը երկրորդ միջին քաշային կարգում WBC թափուր տիտղոսի վերաբերյալ, որն այժմ կխաղարկվի նոյեմբերի 27-ին Ֆինլանդիայում կայանալիք «Super Six Boxing World Classic»-ի շրջանակներում` Ֆրոչի ու Արթուր Աբրահամի միջև մենամարտում:

Ավելի վաղ WBC-ն որոշել էր, որ այդ տիտղոսը, որը թափուր էր դարձել այն բանից հետո, երբ տիտղոսակիր Միկկել Կեսլերը հայտարարեց վնասվածքի պատճառով ելույթների ընդհատման մասին, խաղարկվելու է «Super Six» մեկ այլ մենամարտում` երկրորդ միջին քաշային կարգում WBA չեմպիոն Անդրե Ուորդի և նրա հայրենակից ամերիկացի Անդրե Դիրրելի միջև:

Իսկ Ֆրոչ-Աբրահամ մենամարտը, WBC նախորդ որոշման համաձայն, պետք է նախընտրական դառնար, իսկ մենամարտի հաղթողը` այդ տիտղոսի պարտադիր թեկնածու:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---