ԻՐԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԴԵՐԸ ԱՆՎԱՆԵԼ Է ԱՆՀԱՋՈՂ

PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Րովհանին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ կայացած հանդիպման ժամանակ անհաջող է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը ղարաբաղյան

հակամարտության կարգավորման գործընթացում: Դրա մասին հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը: Գործակալության տվյալներով` բարձրաստիճան պետական գործիչը հայտարարել է, որ եթե Մինսկի խմբին չհաջողվի առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական դիմակայության կարգավորման գործընթացում, ապա անհրաժեշտ կլինի անցնել կարգավորման նոր ռազմավարության մշակմանը:

Հիշեցնենք, որ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը երեկ պաշտոնական այցով ժամանել է Երեւան: Այցի նպատակներից մեկը Հայաստանի նախագահի Թեհրան այցելոիթյան նախապատրաստումն է: Ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը հարեւան երկիր կմեկնի աշնան սկզբին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---