ՆԱՏՕ-ն կաջակցի Ալյանսի մեջ չմտնող երկրների անվտանգության ուժերի պատրաստմանը

ՆԱՏՕ-ն կաջակցի Ալյանսի մեջ չմտնող երկրների անվտանգության ուժերի պատրաստմանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն Եվրոատլանտյան տարածաշրջանի սահմաններից դուրս անվտանգության ազգային ուժերի պատրաստման մշտական մեխանիզմ կստեղծի, հայտնել է Ալյանսի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Ես հույս ունեմ, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգին համապատասխան Ալյանսը պատրաստման մշտական մեխանիզմի ստեղծման մանդատ կստանա, որպեսզի մենք կարողանանք աջակցել մյուսներին, որպեսզի նրանք էլ ոտքի կանգնեն, այլ ոչ թե հույսը մեզ վրա դնեն»,- ասել է Ռասմուսսենը` ելույթ ունենալով Բրյուսելում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա սխալ է անվանել այն փաստը, որ աֆղանական անվտանգության ուժերի համար ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից կադրերի պատրաստման մասին որոշումն ընդունվեց միայն 2008 թվականին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---