Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր դաշտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր դաշտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականը սկսեց գրոհել հենց առաջին րոպոներից: Արդեն 18-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի հանդեպ կոպիտ խաղի համար դեղին քարտ ստացավ անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկրտելը:

Հայ ֆուտբոլիստները ուրախացրեցին իրենց երկրպագուներին 23-րդ րոպեին, երբ Մարկոս Պիզելիի փոխանցումից հետո Մովսիսյանը միայնակ դուրս եկավ դարպասապահի դեմ և գնդակը ուղարկեց հակառակորդի դարպասը: Այնուհետև վտանգավոր պահ ստեղծեց Հենրիխ Մխիթարյանը՝ իրացնելով տուգանային հարվածը:

Հյուրերը պատասխանեցին 37-րդ րոպեին՝ գոլ խփեց Վլադիմիր Վայս-կրտսերը: Թիմերը ընդմիջման գնացին 1:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում մեր թիմն ավելի վստահ խաղաց: 50-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էդգար Մանուչարյանը ուժեղ հարվածեց գնդակին, սակայն դարպասապահը հակահարված տվեց, գնդակին բոլորից արագ հասավ Գևորգ Ղազարյանը և խփեց երկրորդ գոլը: Խաղի վերջնական հաշիվն 3:1 է և ՀՀ հավաքականը B խմբում 4 միավորով 4-րդ տեղում է: 6-ական միավոր ունեն Իռլանդիան, Սլովակիան ու Ռուսաստանը:

Հաջորդ խաղը ՀՀ հավաքականը կանցկացնի Երևանում հոկտեմբերի 12-ին Անդորայի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---