Տիգրան Քոթանջյանը Կարեն Ասրյանի Հուշախաղի հաղթող է դարձել

Տիգրան Քոթանջյանը Կարեն Ասրյանի Հուշախաղի հաղթող է դարձել

PanARMENIAN.Net - Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի երրորդ Հուշախաղը, որին մասնակցում էին 64 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: Առաջնության հաղթող դարձավ հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:

Վերջին` 9-րդ տուրում Քոթանջյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի ավարտեց պարտիան Դավիթ Մագալաշվիլիի հետ (Վրաստան) և 7 միավորով գլխավորեց մրցաշարային սանդղակը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոնստանտին Շանավան (Վրաստան), որը հաղթողին զիջեց ընդամենը 0,5 միավորով: Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան) երրորդ տեղն է զբաղեցրել:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում էր 15 հազ. դոլար:

2006 թվականի շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել: FIDE վարկանիշում նա 2634 միավոր ուներ, ինչը նրան չորրորդ տեղ էր ապահովել Հայաստանի լավագույն շախմատիստների ցանկում: 2008 թվականին 28 տարեկան հասակում Ասրյանը մահացավ կաթվածից: Նրա մահվան պատճառով դադարեցված «Շախմատային հսկաներ» մրցաշարը նրա անունով կոչվեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---