Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ընկերությունը 1.92 մլրդ դրամի չափով ներդրում է իրականացվել

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ընկերությունը 1.92 մլրդ դրամի չափով ներդրում է իրականացվել

PanARMENIAN.Net - Եռամյա ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» ընկերության կողմից արդեն իսկ իրականացվել է մոտ 1.92 մլրդ. ՀՀ դրամի չափով ներդրում, նախատեսված 3.9 մլրդ. դրամից, 700 մուտքերի փոխարեն ապահովվել է ինտերնետ հասանելիությունը մոտ 2700 մուտքերում և ներկայումս ընկերությունում աշխատում է 164 մարդ: Այդ մասին Հայաստանի կառավարության հոկտեմբերի 14-ի նիստում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

«Ներդրումային ծրագրի շրջանակներում «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման նախագիծն ընդունվել է Հայաստանի կառավարության կողմից 2009 թվականին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---